Էնդրյու Գրեհեմ
Էնդրյու Գրեհեմ Andrew Graham | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 8, 1815[1] Ֆերմանա, Հյուսիսային Իռլանդիա, Միացյալ Թագավորություն |
Մահացել է | նոյեմբերի 5, 1908[1] (93 տարեկան) Քեմբրիջ, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն |
Բնակության վայր(եր) | Իռլանդիա |
Քաղաքացիություն | Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն |
Մասնագիտություն | աստղագետ |
Գործունեության ոլորտ | աստղագիտություն |
Պարգևներ | |
Andrew Graham (astronomer) Վիքիպահեստում |
Էնդրյու Գրեհեմ (ապրիլի 8, 1815[1], Ֆերմանա, Հյուսիսային Իռլանդիա, Միացյալ Թագավորություն - նոյեմբերի 5, 1908[1], Քեմբրիջ, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն), իռլանդացի աստղագետ։ Ծնվել է Ֆերմանա դքսությունում Իռլանդիայում։
Աշխատելով Մարկրիի աստղադիտարանում (Սլայգոում), 1848 թվականին Գրեհեմը հայտնաբերել է (9) Մետիս աստերոիդը։ Ավելի ուշ, աշխատել է Մարկրիի կատալոգի (անգլ.՝ Markree Catalogue) վրա, որը ներառում էր վաթսուն հազար աստղ խավարածրի երկայնքով։ Կատալոգի կազմման աշխատանքները շարունակվել են 1848 թվականի օգոստոսի 8-ից մինչև 1856 մարտի 27-ը, այն հրատարակվել է չորս հատորով 1851, 1853, 1854, 1856 թվականներին համապատասխանաբար։
1864 թվականից 1903 թ. Գրեհեմը աշխատել է առաջին օգնականի պաշտոնում Քեմբրիջի աստղադիտարանում, որտեղ մասնակցել է Քեմբրիջյան կատալոգի (անգլ.՝ Cambridge Catalogue) կազմման աշխատանքներին, հրատարակվել է 1897 թ.։
(9) Մետիս | 25 ապրիլ 1848 |
(3541) Գրեհեմ աստերոիդը անվանվել է ի պատիվ Լլոյդ Վիլսոն Գրեհեմի, այլ ոչ Էնդրյու Գրեհեմի։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Oxford Dictionary of National Biography / C. Matthew — Oxford: OUP, 2004.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էնդրյու Գրեհեմ» հոդվածին։ |
|